Հրվոյե Միլիչ
Միլիչը Ռոստովի կազմում 2014 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Խորվաթիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 10, 1989[1][2][3] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Օսիեկ, ՀՍՖՀ | ||
Հասակ | 183 սմ | ||
Քաշ | 74 կգ | ||
Դիրք | ձախ պաշտպան | ||
Համար | 19 | ||
Պատանեկան կարիերա | |||
Օսիեկ | |||
2006-2008 | Հայդուկ Սպլիտ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2008-2009 | Հայդուկ Սպլիտ | 3 | (0) |
2009-2010 | Յուրգորդեն | 36 | (3) |
2011-2013 | Իստրա 1961 | 57 | (5) |
2013-2015 | Ռոստով | 45 | (1) |
2015-2016 | Հայդուկ Սպլիտ | 28 | (1) |
2016-2017 | Ֆիորենտինա | 17 | (0) |
2017-2018 | Օլիմպիակոս | 2 | (0) |
2018-ներկա | Նապոլի | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2013-2014 | Խորվաթիա | 6 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Հրվոյե Միլիչ (խորվ.՝ Hrvoje Milić, մայիսի 10, 1989[1][2][3], Օսիեկ, ՀՍՖՀ), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլիչը իր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Հայդուկ Սպլիտում։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց 2008 թվականի մարտի 8-ին՝ Դինամո Զագրեբի դեմ խաղում[5]։ Չկարողանալով հաստատվել Հայդուկում՝ 2009 թվականի մարտին Միլիչը տեղափոխվեց շվեդիական Յուրգորդեն։ Իր դեբյուտը նշեց ապրիլի 6-ին՝ Էրեբրուի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց ապրիլի 26-ին՝ Հեսլեհոլմի դեմ խաղում[7]։ Յուրգորդենում Միլիչը միանգամից դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող՝ իր առաջին մրցաշրջանում անցկացնելով 30 հանդիպում և դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
2011 թվականի հուլիսին Միլիչը ազատ գործակալի կարգավիճակով միացավ Իստրային։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 22-ին՝ Կառլովացի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց 2012 թվականի մարտի 3-ին՝ Վարաժդինի դեմ խաղում[9]։ Իստրայի կազմում Միլիչը անցկացրեց 57 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ռոստով
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հուլիսին Միլիչը տեղափոխվեց Ռոստով 350․000 եվրոյի դիմաց։ Իր դեբյուտը նշեց 2013 թվականի հուլիսի 21-ին՝ Կրասնոդարի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2013 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Դինամո Մոսկվայի դեմ խաղում[11]։ 2014 թվականի հուլիսի 26-ին՝ Ռուսաստանի սուպերգավաթի ԲԿՄԱ Մոսկվայի դեմ խաղում Միլիչը դարձավ գոլի հեղինակ, սակայն Ռոստովը պարտվեց 3-1 հաշվով[12]։ Ակումբի կազմում խորվաթը անցկացրեց 2 մրցաշրջան՝ մասնակցելով 53 հանդիպման և դառնալով 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։
Վերադարձ Հայդուկ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի օգոստոսին Միլիչը 3 տարվա պայմանագիր կնքեց Հայդուկ Սպլիտի հետ[13]։ Իր առաջին հանդիպումը վերադառնալուց հետո անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 4-րդ փուլի Սլովան Լիբերեցի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 19-ին՝ Իստրայի դեմ խաղում[15]։ Վերադառնալուց հետո Միլիչը Հայդուկի կազմում անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[16]։
Ֆիորենտինա
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի օգոստոսի 16-ին Միլիչը 700․000 եվրոյի դիմաց տեղափոխվեց Ֆիորենտինա[17][18]։ Իտալական ակումբի կազմում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2016 թվականի օգոստոսի 28-ին՝ Կիևո Վերոնայի դեմ խաղում[19]։ Ֆիորենտինայի կազմում անցկացրած մրցաշրջանում Միլիչը անցկացրեց 19 հանդիպում՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ[20]։
Օլիմպիակոս
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսի 22-ին Միլիչը 1․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Օլիմպիակոս[21][22]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 19-ին՝ Լարիսայի դեմ խաղում[23]։ Օգոստոսի 26-ին՝ իր երկրորդ՝ ՊԱՍ Լամիայի դեմ խաղում խորվաթը ստացավ երկրորդ դեղին քարտ և հեռացվեց խաղադաշտից[24]։ Թիմի պահանջները լավ չկատարելու պատճառով 2018 թվականի հունվարի 31-ին Օլիմպիակոսը խզեց Միլիչի հետ պայմանագիրը՝ ընդամենը 4 անցկացրած խաղերից հետո[25]։
Նապոլի
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի փետրվարի 23-ին Միլիչը վերադարձավ Սերիա A՝ միանալով Նապոլիին[26][27], որպեսզի փոխարինի վնասվածք ստացավ Ֆաուզի Գուլամին[28][29]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում Միլիչը իր դեբյուտը նշեց 2013 թվականի հունիսի 10-ին՝ Պորտուգալիայի դեմ ընկերական խաղում[30]։ Իր առաջին պաշտոնական հանդիպումը անցկացրեց 2014 թվականի սեպտեմբերի 9-ին՝ խաղադաշտ դուրս գալով Եվրո 2016-ի որակավորման փուլի Մալթայի դեմ խաղում[31]։ Իր վերջին հանդիպումը ազգային հավաքականի կազմում Միլիչը անցկացրեց 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ Արգենտինայի դեմ խաղում[32]՝ ընդհանուր առմամբ մասնակցելով 6 հանդիպման Խորվաթիայի կազմում։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի ապրիլի 16-ի դրությամբ[33]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Հայդուկ Սպլիտ | 2007–08 | 2 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | |||
2008–09 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |||||
2015–16 | 28 | 1 | 5 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 35 | 1 | |
Ընդհանուր | 31 | 1 | 5 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 38 | 1 | |
Յուրգորդեն | 2008–09 | 26 | 3 | 2 | 1 | — | 2 | 0 | 30 | 4 | |
2009–10 | 10 | 0 | 1 | 0 | 0 | 11 | 0 | ||||
Ընդհանուր | 36 | 3 | 3 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 41 | 4 | |
Իստրա | 2011–12 | 26 | 1 | 0 | 0 | — | 26 | 1 | |||
2012–13 | 31 | 4 | 0 | 0 | 31 | 4 | |||||
Ընդհանուր | 57 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 57 | 5 | |
Ռոստով | 2013–14 | 25 | 1 | 4 | 0 | — | 29 | 1 | |||
2014–15 | 20 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 1 | 1 | 24 | 1 | |
Ընդհանուր | 45 | 1 | 5 | 0 | 2 | 0 | 1 | 1 | 53 | 2 | |
Ֆիորենտինա | 2016–17 | 17 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 23 | 0 |
Օլիմպիակոս | 2017–18 | 2 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 |
Նապոլի | 2017–18 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 188 | 10 | 15 | 1 | 10 | 0 | 3 | 1 | 216 | 12 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի ապրիլի 16-ի դրությամբ[33]
Խորվաթիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2013 | 3 | 0 |
2014 | 3 | 0 |
Ընդհանուր | 6 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոստով
- Ռուսաստանի գավաթ․ 2013–14
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Croatia - H. Milić - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «GNK Dinamo Zagreb - HNK Hajduk Split, Mar 8, 2008 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Djurgardens IF - Örebro SK, Apr 6, 2009 - Allsvenskan - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «IFK Hässleholm - Djurgardens IF, Apr 26, 2009 - Svenska Cupen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «NK Karlovac 1919 - NK Istra 1961, Jul 22, 2011 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «NK Istra 1961 - NK Varazdin, Mar 3, 2012 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «FK Rostov - FK Krasnodar, Jul 21, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Dinamo Moscow - FK Rostov, Sep 1, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «CSKA Moscow - FK Rostov, Jul 26, 2014 - Russian Super Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Hrvoje Milić novi je igrač Hajduka!». hajduk.hr (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «FC Slovan Liberec - HNK Hajduk Split, Aug 20, 2015 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «NK Istra 1961 - HNK Hajduk Split, Dec 19, 2015 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Hrvoje Milić više nije igrač Hajduka!». hajduk.hr (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Football: Fiorentina sign Croatia defender Milic from Hajduk | The Star Online». www.thestar.com.my. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «OFFICIAL: Fiorentina sign Milic». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «ACF Fiorentina - Chievo Verona, Aug 28, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Hrvoje Milic | Football Stats | Napoli | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Milic set for Olympiakos | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Olympiacos sign new left-back with Milic». AGONAsport.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Olympiacos Piraeus - AE Larisa, Aug 19, 2017 - Super League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «PAS Lamia 1964 - Olympiacos Piraeus, Aug 26, 2017 - Super League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Βόμβα έριξε ο Ολυμπιακός: Τέλος Καπίνο, Καρσελά, Μίλιτς, Ζντιέλαρ!». Contra.gr (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ S.r.l., Agorà Telematica | Agorà Med. «Napoli confirm signing of Hrvoje Milic». www.sscnapoli.it. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Napoli confirm Milic signing | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Napoli sign free agent Milic». FourFourTwo (անգլերեն). 2018 թ․ փետրվարի 23. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ AS, Diario (2018 թ․ փետրվարի 23). «Napoli sign free agent Milic». AS.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Croatia - Portugal, Jun 10, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Croatia - Malta, Sep 9, 2014 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Argentina - Croatia, Nov 12, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ 33,0 33,1 «Hrvoje Milić». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միլիչի պաշտոնական Ինստագրամի էջը
- Միլիչը transfermarkt-ում
- Միլիչը soccerbase.com-ում
- Միլիչը WhoScored.com կայքում
- Միլիչը Նապոլիի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-05-02 Wayback Machine
- Միլիչը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Միլիչը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2016-04-07 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրվոյե Միլիչ» հոդվածին։ |
|
|
- Մայիսի 10 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իստրա 1961-ի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Խորվաթ ֆուտբոլիստներ
- Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Հայդուկ Սպլիտի ֆուտբոլիստներ
- Յուրգորդենի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Ռոստովի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Օլիմպիակոս Պիրեյոսի ֆուտբոլիստներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ